Եգիպտոսում քրիստոնյաները դարձել են զանգվածային անկարգությունների թիրախ: Տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի համակիր իսլամիստները հարձակվել են քրիստոնեական եկեղեցիների, դպրոցներրի, քրիստոնյաների տների եւ ձեռնարկությունների վրա: Ողջ երկրում արձանագրվել է նման 60 հարձակում: Associated Press-ը հաղորդում է, որ 23 եկեղեցի թալանվել է:
Գերմանիան արդեն հայտարարել է, որ Եգիպտոսի քրիստոնյա փոքրամասնությունը պետք է պաշտպանված լինի: Եգիպտոսի 84 միլիոնանոց բնակչության մոտ 10 տոկոսը քրիստոնյա է: