Ազգային ժողովի պատգամավոր Մնաց Մնացականյանը չգիտես ինչու չի հարգում իր կողմից ընդունված օրենքը, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Երբ ճանապարհային ոստիկանները օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին փորձում են վարչական պատասխանատվության ենթարկել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, որոշ պատգամավորներ պնդում են, թե իրենք ազգընտիր են եւ մտահոգված են ազգի ճակատագրով ու «գայ»-ի տեսուչը պետք է բացառություն անի ե իրենց չտուգանի:
Երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երեւում է, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավոր Մնացական Մնացականյանը եւ նրան սպասարկող Range Rover մակնիշի 015 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին երթևեկում առանց ամրագոտու: Եթե չեք հարգում ձեր իսկ ընդունած օրենքը, գոնե մտածեք ձեր անվտանգության մասին, քանի որ ինչպես ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, 21-րդ դարում ամրագոտի չկապելը «լոպազություն» չէ, իսկ կապելու դեպքում, վթարներից խուսափելու համար ապահովագրում եք ձեր կյանքը, նկատում է կայքը: