Սոֆիայում մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի անդամ, 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:
Նախնական բոլոր գոտեմարտերն ավարտելով ժամանակից շուտ՝ հայաստանցի ըմբիշը եզրափակչում հանդիպեց ամերիկացի Քել Շնայդերի հետ եւ համառ պայքարում զիջեց մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ