Ֆեյսբուքյան «Ազատագրում» խմբի տարածած տեղեկության համաձայն, «Երեք քաղաքացիների՝ Գոռ Առաքելյանին, Կարեն Հարությունյանին եւ Մելիք Դավեյանին այսօր գիշերը ոստիկանությունը առանց որեւէ հիմնավորման բերման է ենթարկել կենտրոնի բաժանմունք։ Երեք ժամ պահելուց հետո տղաներին բաց են թողել։ Մենք դատապարտում ենք ոստիկանության նման անլուրջ ե ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը՝ առանց հիմնավորման քաղաքացիներին մեկուսացնելը եւ առանց հիմնավորման բաց թողնելը»:
Գոռը, Կարենը եւ Մելիքը քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներից են: