Օգոստոսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Վայոց ձորի մարզի Արենի գյուղում այրվել է 3 հեկտար, Սյունիքի մարզի Վարդանաձոր գյուղի սկզբնամասում` 4500 քմ, Սյունիք գյուղում` 20 հեկտար, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզբնամասում` 2800 քմ խոտածածկ տարածք եւ 200 քմ խաղողի այգիներ, Արզնու թիվ 1 առողջարանի մոտակայքում` 1,5 հեկտար, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի տարածքում` 2 հեկտար խոտածածկ տարածք, 70 դեկորատիվ ծառ եւ 40 եղեւնի, Աբովյան քաղաքի մարզադաշտի մոտակայքում` 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զբոսայգում` 1000 քմ, Կարպի գյուղի ամառանոցներում` 3000 քմ, Արմավիրի մարզի Գայի գյուղում` 200 քմ, Հուշակերտ գյուղում` 100 քմ, Երեւանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում` 100 քմ, Աճառյան փողոցի 35/31 հասցեում` 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: