Արաբական աղբյուրները հաղորդում են, որ մահապարտ-ահաբեկիչը Լիբանանի Բեյրութ քաղաքում պայթյունի հեղինակ է դարձել, որի արդյունքում զոհվել է 27, վիրավորվել 336 մարդ:
Ահաբեկիչը ընտրել է երեկոյան ժամը, երբ քաղաքի փողոցները մարդաշատ են: Պայթյունի պատասխանատվությունը վերցրել է «Աիշայի ջոկատ» խմբավորումը:
Պայթյունի տարածքին հարակից շատ շինություններում հրդեհ է սկսվել, շենքերի կրած վնասը զգալի է:
Դեպքից տուժած հայերի մասին տեղեկություններ չկան: