Տեղեկացրելենք, որ այսօր Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, ֆեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Երեւան 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 10 LL 164 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից վնասվածքներով դուրս է բերվել ուղեւոր` 1940 թ. ծնված Յ. Կ.-ը: Վերջինիս հոսպիատալացրել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: