Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ արվում է, որ Սյունիքը չկարողանա ազատագրվել Սուրիկ Խաչատրյանի գերիշխանությունից»

Օգոստոս 17,2013 21:40

Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում նախատեսվող ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրության մասին ասել է.

«Մեզանում ընտրությունները միապաղաղ եղանակով են անցնում, եւ ավաղ անակնկալներ չեն լինում, եւ ըստ էության այդ ընտրությունները նմանվում են նշանակումների, դրանք ընտրություններ չեն, այլ իշխող ուժի կողմից պատգամավորի նշանակում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է որոշումներ կայացնել, փոփոխությունների սպասել պետք չէ: Եթե հաշվի առնենք այն, որ Սյունիքում երկար տարիներ գործում է Սուրիկ Խաչատրյանի բանդան, որը ահաբեկել է Սյունիքի բնակչությանը եւ մարդկանց ահ ու սարսափի մեջ է պահում, եթե հաշվի առնենք, որ այս բանդան ամենեւին էլ իր դիրքերը մտադիր չէ զիջել որեւէ մեկին, եթե հաշվի առնենք, որ այդ բանդայի գերիշխանությունը հաստատվեց նրանով, որ Լիսկան վերջերս հանդես եկավ ամպագոռգոռ հայտարարությամբ, թե Սերժ Սարգսյանը իր հետ է խորհրդակցել եւ որոշում կայացրել Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու Վահե Հակոբյանին, ու եթե հաշվի առնենք այն, որ դրանից հետո նման անձնավորությունը` Լիսկան, ով այդ բանդայի պարագլուխն է, անց է կացրել իշխող ուժի տեղական կառույցի ժողովը եւ առաջադրել է Արմեն Կարապետյանին, ապա այս ամենը իմ մի բերելով՝ կարելի է ասել, որ ամեն ինչ արվում է, որ Սյունիքը չկարողանա ազատագրվել Սուրեն Խաչատրյանի գերիշխանությունից»,- ասել է նա:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բանդիտական բուրգում,՝ բանդիտներ են հարկավոր:

  2. kapanci says:

    Maxim.
    Արմեն Կարապետյանը իր էությամբ կարգապահ,կրթված և օրինապաշտ անձնավորություն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031