Այսօր, «Էրեբունի Պլազա» համալիրի «Արգիշտի» սրահում, Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) նախաձեռնությամբ եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, Երեւանում առաջին անգամ անցկացվեց «ԵՊՊ հայաստանյան պատվիրակները» դերախաղ-համաժողով` Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների վերաբերյալ:
Ավելի քան 30 երիտասարդ, որոնք բաժանված էին 7 աշխատանքային խմբերի ներդրողների խմբին ներկայացրին Հայաստանի 7 մարզերի (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Կոտայք Վայոց Ձոր) զբոսաշրջային հնարավորությունները:
Ներդրողների խումբը բաղկացած էր 3 ներկայացուցչից` ԱՄՆ, Լեհաստան, Հնդկաստանը:
Վերջում անցկացվեց քվերակություն, արտեղ ներդրողները նախապատվությունը տվեցին Գեղարքունիքի մարզին: Հաղթող խմբին՝ որպես մրցանակ, հնարավորություն ընձեռնվեց կատարել 3-օրյա ճամփորդություն դեպի Գեղարքունիք:
Կարդացեք նաև
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ