27-ամյա վրացուհին ծննդաբերել է Թբիլիսիի «Կոլխոզ» հրապարակի ավտոբուսի կանգառում, գրում է «Գրուզիա օնլայն» լրատվականը:
Ծննդաբերությունն անսպասելի է սկսվել: Անցորդները շտապ օգնություն են կանչել, որը ժամանակին է տեղ հասել, սակայն ծննդաբերությունն արդեն սկսվել էր, ու բժիշկները ստիպված էին տեղում օգնություն ցույց տալ:
Շտապ օգնությունից հայտնել են, որ երեխային ու նրա մորը տեղափոխել են հիվանդանոց: Նրանք իրենց լավ են զգում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ