Լրահոս
Օրվա լրահոսը

Haqqin «Սերգեյ անունը սխալ արտասանելու համար աշխատանքից հեռացրին ադրբեջանցուն»

Օգոստոս 17,2013 20:50

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակազմի պաշտոնյային հեռացրել են աշխատանքից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի անունը սխալ արտասանելու համար, գրում է «Հաքքին» լրատվականը` հիմնվելով սեփական աղբյուրների վրա:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հումանիտար ոլորտում համագործակցության փաստաթղթեր ստորագրելուց առաջ միջոցառման վարողը, ներկայացնելով ՌԴ ԱԳ նախարարին, անունն արտասանել է` «Սիկտի Սերգեյ Վիկտորովիչ Լավրով»:

Ադրբեջաներեն սիկ…ր բառը վիրավորական է և դուրս է ցենզուրայից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031