Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ. Չարիքն էլ սնունդի կարիք ունի (ֆոտոշարք)

Օգոստոս 17,2013 20:47

«Յուրաքանչյուր տարի արժեւորելու ենք մեր քրիստոնյա Հայաստանը: Վստահ եմ, որ այս սովորույթը, որի մեջ միաձուլված է եւ հոգեւոր, եւ աշխարհիկ արժեքը, տարիներով կշարունակվի եւ կդառնա մեր ժողովրդի համար սքանչելի ուխտատեղի»,-այսօր Սուրբ Խաչի 1713-րդ խաչադրման արարողության ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Դատախազին հարցրեցինք, թե ինչով է իր կյանքն իմաստավորված, նա պատասխանեց` նրանով, որ ինքն ամեն անգամ կարող է համբուրել իր 87 տարեկան հոր ձեռքը. «Ինչպես յուրաքանչյուր արժեք, այնպես էլ բարին ու բարիքը պետք է սնունդ ստանա, որ ապրի ու հարատեւի: Ցավոք սրտի չարիքն էլ սնունդի կարիք ունի, երբ մենք բարով պատասխանում ենք, մենք զրկում ենք չաիքին զարգանալուց, չարին երբեք չարով չպետք է պատասխանենք` դրանով նրան սովամահ կանենք»:

Արագածոտնի մարզի Քար տառերի պուրակում տեղադրված Սուրբ Խաչի վրա ավելացվեց 1713-րդ խաչը` խորհրդանշելով Քրիստոնյա Հայաստանի տարիքը: Օծման արարողության ավարտից հետո, օծված խաչը, հոգեւոր դասի թափորի ուղեկցությամբ, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, բարձրացվեց եւ խաչքավորի ձեռքով ամրակցվեց Սուրբ Խաչին:

Միջոցառման խաչքավոր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի համոզմամբ խաչի բարձրությունը` 33 մ, խորհրդանշելով Քրիստոսի տարիքը, իսկ հիմքերը 12-ն են` առաքյալների թիվն է. «Այսօր ես մասնակցում եմ հայ ժողովրդի պետականության համար կարեւոր օրվա քավորությանը, միայն հպարտ եւ ուրախ եմ»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր հովվապետական աղոթքը հղեց հավատավոր ժողովրդին. «Այս Սուրբ Խաչի օրհնության ներքո թող բարվոք կյանքով ապրի ու արարի, մեր երկիրն ու ժողովուրդը, որպեսզի այն դառնա տուն աշխարհասփյուռ հայության համար: Խաչը մեր պատմությունն է: Նրա խորհրդով ապրել է մեր ժողովուրդը, հույսով ու հավատով կերտել իր կյանքը»:

Խաչադրման արարողությունից հետո, հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները իրենց ավանդական-ժողովրդական հագ ու կապով, երգ ու տաղով, սուփրայով ուրախ տոնահանդես կազմակերպեցին:

PrevPhoto
NextPhoto

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ցավալի է,որ թեկուզ և մեր նման փոքր երկրի Գլխավոր Դատախազն այնքան միամիտ կամ էլ պրիմիտիվ է,որ կարծում է,որ չարիքը սննդի կարիք ունի:Дорогой Ген.Прокурор, չարիքը պետք է արմատախիլ անել,այլ ոչ թե սնել ու աճեցնել:Գուցե պ-ն Գլխ.Դատախազը կարծում է,որ եթե չարիքն ընդհանրապես վերանա ինքն անգործ կմնա,դրա համար է քարոզում սնել չարիքը???:Միայն այս դեպքում է պ-ը ճիշտ և նրա հետ այս դեպքում ոչ ոք չի վիճի:Դատախազ ունենք,աշխարհը չունի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031