Ամերիկացի հայտնի հեռուստալրագրող Քեթի Կուրիցը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին քննադատական խոսքեր է հղել, թեպետ շնորհավորել էր Քիմին երեխա ունենալու կապակցությամբ: Ի պատասխան հինգշաբթի Քիմը գրել է, որ լավ կլինի՝ Կուրիցը շատ դուրս չտա, եթե ուզում է ձեւացնել, թե կարգին մարդ է, գրում է «Դեյլի մեյլ» թերթը:
Քիմը Ինստագրամում վերբեռնել է երեխայի հագուստի լուսանկար եւ Կուրիցի ուղարկած շնորհավորական ուղերձը, որով նա իր բարեմաղթանքն էր հղել Քիմին մայր դառնալու առիթով, ու ավելացրել #I Hate Fake Media Friends եւ #May I Humbly Suggest You Not Send Gifts Then Talk Sh*t’ արտահայտությունները (զզվում եմ լրատվամիջոցների կեղծ ընկերներից եւ խոնարհաբար առաջարկում եմ ձեզ չուղարկել նվերներ, հետո դուրս տալ):
Քեթի Կուրիցը վիրավորական արտահայտություններ էր արել Քիմի հասցեին «In Touch» հաղորդման ժամանակ` ասելով, որ չի հասկանում, թե ինչու են Քիմն ու Քարդաշյան ընտանիքն այդքան հայտնի:
«Կարծում եմ, հիմնականում դեռահաս աղջկներին են նրանցով հետաքրքրվում», – ասել է 56-ամյա հաղորդավարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ