Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի Rigas Udens ընկերության շենքում բռնկված հրդեհից այրվել են քաղաքացիների բողոքները: Ընկերությունը քաղաքի ջրամատակարարման պատասխանատուն է: Rigas Udens-ն արդեն քաղաքացիներին կոչ է արել նույն բողոքները նորից ներկայացնել:
Հրդեհը բռնկվել էր ուրբաթ երեկոյան, այրվել է 650 քմ տարածք: Տուժածներ չկան, հարուցվել է քրեական գործ: