Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության նիստերի ժամանակ մի քանի անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որ այն նախարարները, ովքեր կխախտեն երթեւեկության կանոնները, իր կողմից կստանան համարժեք խիստ պատասխաններ:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ, այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են երթեւեկում գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու նրա վարորդը: Ապարանից Երեւան ընթանալիս, նախարարին սպասարկող Toyota Land Cruiser մակնիշի 095 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը երթեւեկում էին առանց ամրագոտու:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ուղեւորը գյուղնախարար Սերգո Կարապետյանն էր, ու երբ նրանք նկատեցին, որ ֆոտոլրագրողը լուսանկարում է իրենց, կանգնեցին ու սկսեցին հետաքրքրվել, ու երբ իմացան, որ լուսանկարվել են առանց ամրագոտու երթեւեկելու համար, սկսեցին արդարանալ, թե նշված հատվածում տեղի ունեցած վթարի պատճառով են առանց ամրագոտու: Հիշեցնենք գյուղնախարարին, որ նման խախտման համար ճանապարհային ոստիկանը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: