Թուրքիայի տարածքով հայկական բեռնափոխադրող մեքենաների տարանցման իրավունքը օդից կախված է, գործընթացը սառեցված վիճակում է, 168.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը, թուրքական կողմն ըստ էության թույլատրել է հայկական մեքենաներին անցնել իր տարածքով, սակայն վարորդների համար տրվող հատուկ վիզաները չի տրամադրում:
«Վարորդները չեն կարող ճանապարհը գնալ բեռով ու սահմանին վիզա ստանալ, նախօրոք պետք է դիմեն, նշեն՝ ինչ բեռ են տանում, որպեսզի նրանք կամ տան, կամ չտան: Բայց այդ ձևով բեռնափոխադրում չի արվում, որ բեռը տան ինչ-որ մեկին, օրերով սպասեն, որ կոնկրետ ֆիքսվի ինչ բեռ է, որ հետո վիզա ստանան, գնան: Բիզնեսի մեջ չի կարող նման բան լինել»,- ասել է Մ.Առաքելյանը: Խնդիրը բարձրացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում, սակայն լուծում այդպես էլ չի գտնվել:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում