Հայաստանցի ըմբիշ, 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին փայլուն մրցելույթ է ունենում այսօր Սոֆիայում մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Մեկնարկելով որակավորման փուլից՝ նա անցկացրել է չորս գոտեմարտ եւ բոլորում էլ բացահայտ առավելությամբ հաղթել մրցակիցներին: Վիկտորի վերջին «զոհը» կիսաեզրափակչում եղավ հնդիկ Սաթիվարտ Կադիան, որից նույնպես առաջին իսկ մրցափուլում յոթ անպատասխան միավոր կորզելով՝ ժամանակից շուտ շուտ ուղարկեց հանգստանալու:
Երեկոյան Վիկտորը աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակչում գոտեմարտելու է բավականին ուժեղ ամերիկացի ըմբիշ Քել Շնայդերի հետ: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի հայրը՝ նույնպես ըմբշամարտի մասնագետ Լյովա Վարդանյանը, շատ մեծ հույսեր ունի, որ մեր ըմբիշը չի խախտի այսօր սկսած համոզիչ հաղթանակներ տոնելու ավանդույթը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ