1. Շեքսպիրը ամուսնացել է 17 տարեկանում: Նրա կինը 26-ամյա Աննա Հեֆավայն է:
2. Շեքսպիրը թեպետ ունեցել է 3 երեխա` 2 աղջիկ և որդի, բայց նրա որդի Հեմենթը մահացավ 1596թ.-ին: Այդ պատճառով Շեքսպիրը զրկվեց ժառանգից:
3. Շեքսպիրը իր ողջ կյանքի ընթացքում գրել է 154 սոնետ, 37 պիես:
Շեքսպիրը անգլերեն լեզվով գրած երկրորդ ամենամեջբերվող հեղինակն է՝ աստվածաշնչյան հեղինակներից հետո:
Կարդացեք նաև
Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ:Կառուցվել է 1599 թվականին առաջին լոնդոնյան հանրության մատչելի թատրոնի մասերից, որը պարզապես կոչվում էր «Թատրոն»: Այն կառուցել էր Ջեյմ Բյորբիջը 1576 թվականին: Հողը 21 տարով վարձակալված էր, բայց հողատերը 1598 թվականին բարձրացրեց հողահարկը և Ջեյմ Բերբեջը մաս-մաս քանդեց թատրոնը, վերակառուցեց նոր տեղում՝ Թեմզայի մոտ և անվանեց այն «Գլոբուս»:
Ուրան մոլորակի բոլոր արբանյակներն անվանել են շեքսպիրյան կերպարների անուններով:
Շեքսպիրը վարել է երկու կյանք: 17-րդ դարում նա արդեն հայտնի դրամատուրգ էր Լոնդոնում, սակայն հայրենի Ստրատֆորդում, որտեղ ապրում էին նաև նրա կինն ու երեխաները, հայտնի էր իբրև գործարար:
Google որոնողական համակարգում գոյություն ունի Շեքսպիրին վերաբերվող շուրջ 157 միլիոն կայքէջ:
Նշանավոր անգլիացի բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրը մասնագիտությամբ եղել է դերասան: Մահացել է 1616թ.-ին: Նրա մարմինը թաղվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Անդրանիկ Ջալալյան