Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կորցրեցի լուսանկարչական ապարատս և նոր միայն հասկացա դրա կարևորությունն իմ կյանքում»

Օգոստոս 17,2013 18:35

«Ասում են՝ երբ կորցնում ես, նոր ես հասկանում կորցրածիդ արժեքը: Ինձ հետ էլ նույնը պատահեց: Կորցրեցի լուսանկարչական ապարատս և նոր միայն հասկացա, թե որքան կարևոր է այն ինձ համար,- ասում է 17-ամյա Ժաննա Տեր-Զաքարյանը, ով օգոստոսի 23 պատրաստվում է ներկայանալ իր անհատական ցուցահանդեսով:
Ժաննան արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է  լուսանկարչությամբ: Այս տարի ավարտելով «Այբ» ավագ դպրոցն արդեն սեպտեմբերից պետք է մեկնի սովորելու Հոնկոնգի Միջազգային դպրոցում: Սակայն ինչպես ինքն է ասում՝ հետագայում ուզում է շարունակել արվեստի ուղին, զբաղվել արվեստով` ավելի կոնկրետ Արվեստի պատմությամբ:524417_280916718688928_1202505202_n
«Այն նկարները, որոնք դուք կտեսնեք ցուցահանդեսի ժամանակ, դրանց ողջ գաղափարը հետևյալում է՝ կարողանալ նկարի մեջ միտք տեսնել, այսինքն ինչպես ցուցահանդեսի խորագիրն է հուշում՝ Մտքեր պատրկերներով:
Երբ որոշում էի, թե որտեղ պետք է անեմ ցուցահանդեսս, պատահական չէր, որ ընտրեցի հենց գրքերի միջավայրը, քանի որ ինքս կարդալ շատ եմ սիրում: Եվ  այդպես ծնվեց նաև ցուցահանդեսի գաղափարը` ամեն նկարի մեջ տեսնել հեղինակի միտքը, կամ գրքի մի հատված, որը լիովին համապատասխանում է նկարին` այսինքն զգացումները, որոնք դու ապրում ես կարդալիս, կարողանաս զգալ նաև նկարը տեսնելուց»,- ասում Է Ժաննան:581667_372391946208071_201389119_n
Ժաննան դպրոցում էլ հաճախել է լուսանկարչության դասերի, կարելի է ասել, որ ինքնուս չէ, սակայն ցանկանում է այդ օրը բացի իր մտերիմների կարծիքներից, լսի նաև անծանոթների կարծիքները իր աշխատանքների վերբերյալ և հասկանա՝ արդյո՞ք ստացվում է իր մոտ իր զգացածը փոխանցել նաև իր աշխատանքները տեսնողներին:546497_281747041939229_1746434690_n

«Այդ օրը շատ եմ ուզում կարծիքներ լսել նկարներիս վերաբերյալ, կապ չունի այն կլինի՝ լա՞վը, թե վատը, կարևորը հասկանամ, արդյոք այն, ինչ ես եմ անում, հասնում է մարդկանց հոգիներին: Իհարկե ես արվեստագետ չեմ, դեռ շատ փոքր եմ ինձ արվեստատգետ համարելու համար, բայց կարծում եմ՝ եթե ինչ-որ բան ունես կիսելու ուրիշների հետ, անպայման պետք է անես դա: Այդ օրը շատ ուրախ կլինեմ, եթե մարդիկ, նայելով նկարներիս կարողանան գտնել իրենց դրա մեջ: Կապ չունի՝ ես ի՞նչ խոսքեր կլսեմ, կարող է նաև քննադատություններ էլ լինեն դրանց մասին, ևս լիովին պատրաստ եմ,- ասում է Ժաննա Տեր-Զաքարյանը և ավելացնում, որ ինքը պրոֆեսյոնալ չէ և չի ուզում օրինակ ծառայել մյուս երիտասարդ արվեստագետներին, ովքեր ուզում են կիսվել իրենց արվեստով: Նա կարծում է, եթե ինչ -որ ասելիք ունես աշխարհին, եթե այն կա հոգուդ մեջ, պետք է անպայման դուրս հանես:
«Կարծում եմ, որ չեմ թողնի այն, ինչ իսկականից սիրում եմ, քանի որ լուսանկարչությունը ինձ համար արտահայտվելու միջոց է: Ուզում եմ ընտրել ավելի լուրջ մասնագիտություն, բայց կողքից կանեմ նաև այն, ինչ ինձ դուր է գալիս»,- ասում է 17-ամյա Ժաննան:

Հիշեցնենք, որ Ժաննայի աշխատանքները կարող եք տեսնել օգոստոսի 23-ին 18:00-ից սկսած մինչև սեպտեմբերի 3-ը այցելելով Բյուրոկրատ գրախանութ:

 

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031