Զուգընկերոջ ընտրության հարցում մեծ դեր են խաղում ստերիոտիպերը, անհատական առանձնահատկությունները և այլն: Վերջիններս բաժանվում է են երկու խմբի՝ կենսաբանականի և սոցիալականի, որոնք իրենց մեջ ներառում են նյարդային համակարգի առանձնահատկությունները, արտաքին ֆիզիկական նշանները` մարմնի կառուցվածք, ձայնային առանձնահատկություններ և սոցիալական բնութագրերը:
Ինչպես անձի սոցիալական դիրքը, այնպես էլ մասնագիտությունը, ազդում են զուգընկերոջ ընտրության հարցում: Բանն այն է, որ մեր ընտրած մասնագիտությունը խոսում է մեր բնավորության մասին: «Էկոնոմիկայի և ֆինանսների հետ առնչվող մարդիկ պատասխանատու անձնավորություններ են: Նրանց բնորոշ է կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով ապրելը: Նրանց կյանքում, սակայն, պակասում է ռոմանտիկան »,-գրում է hogeban.info-ն:
Տարածված կարծիք կա, որ մասնագիտությունը կարող է խանգարել անձնական կյանքը դասավորելու հարցում: Օրինակ՝ լրագրողի, հրշեջի և բժիշկի մասնագիտությունները վտանգավոր են, ռիսկային, ինչո՞ւ չէ նաև «անժամկետ ». հնարավոր են անսպասելի իրադարձություններ, դեպքեր ու պատահարներ, որոնց պետք է անմիջապես արձագանքել. արդյունքում տուժում է անձնական կյանքը:
«Մի քանի անգամ փորձել եմ ամուսնության հարցում քայլեր ձեռնարկել, որովհետև մամաս բողոքում ա, թոռնիկ ա ուզում (ժպտում է –հեղ), չի ստացվել»,-ասում է 27-ամյա Վարդանը: Մասնագիտությամբ ծրագրավորող է: Խոստովանում է՝ շուտ է հիասթափվում այն աղջիկներից, ովքեր չունեն համակարգչային տարրական գիտելիքներ: Նշում է հարաբերություննրի խզման պատճառներից մեկն էլ դա է . «Նյարդայնանում եմ, երբ աղջիկները չգիտեն, թե մոդեմի վրայի որ լույսը պիտի վառվի: Կամ որ հարցնում են odno.-ում գրանցվել եմ, ուրեմն համարս բոլորը կտեսնե՞ն: Չեմ ասում, որ մասնագիտական չգիտեմ, ինչեր պետք է պարտադիր իմանա, բայց քանի որ ես օրվա մեծ մասը անցկացնում եմ համակագրչի դիմաց, կարծում եմ՝ գոնե անհրաժեշտ բաներին պիտի տիրապետի, որպեսզի հասկանանք իրար »:
Իսկ 24-ամյա Սաթենիկը պատմում է ՝ ընկերներից մեկը հոգեբան է, 29 տարեկան, ամուսնացած չէ: «Եթե նրան հարցնեք, թե ինչու չի ամուսնացել, կպատասխանի, որ չի կարող, չի ստացվում, բոլոր աղջիկները նրա համար հաճախորդներ են»: Սաթենիկը նաև հավելում է. «Արդեն 4 տարի է, ինչ նա չի աշխատում իր մասնագիտությամբ, այժմ ավտոմեխանիկ է, գիտե՞ք՝ ինչ՞ու չի աշխատում, ուզում է դասավորել իր անձնական կյանքը և աղջիկների հետ հանդիպումների ժամանակ չառաջնորդվել մասնագիտական չափանիշներով»:
Կարդացեք նաև
«Առավոտ երիտասարդականը» դեռ կպարզի, թե հոգեբանական ինչ ազդեցություն է թողնում մասնագիտությունը զույգընկերոջ ընտրության հարցում: Այդ մասին կարդացեք մեր առաջիկա հրապարակումների ժամանակ:
Նազենի Բաղսադարյան