Այսօր կեսգիշերին ինքնասպանության փորձ է կանխվել «Հաղթանակ» կամրջի վրա: Ականատեսը NEWS.am–ին պատմել է, որ մի երիտասարդ, անցնելով կամրջի պատնեշը, փորձել է ցած նետվել: Սակայն ոստիկանության պարեկային ծառայողները, նկատելով երիտասարդին պատնեշից այն կողմ, զգուշորեն մոտեցել են ու բարեբախտաբար հաջողվել է նրանց կանխել ինքնասպանությունը: Ոստիկանների ու երիտասարդի բանակցության ժամանակ մոտեցել են նաեւ պատահական անցորդներ: Ականատեսը պատմել է, որ հենց դեպքի վայրում պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ է, 28 տարեկան: Ականատեսի վկայությամբ, ոստիկանները նրան նստեցրել են մեքենա ու տարել բաժին: Նա դեպքի վայրում ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի հայտնել:
Ոստիկանությունից եւս չեն հայտնել, թե ինչն էր դրդել երիտասարդին կյանքին վերջ տալ: