Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հոկտեմբերի 9-ին կայանալիք երկրի նախագահի ընտրությանը մասնակցող եւս չորս թեկնածուի: Այսպիսով թեկնածուների քանակը հասավ 15-ի:
Բացի գործող նախագահ Իլհամ Ալիեւից մասնակցության հայտ են ներկայացրել «Քաղաքացիություն եւ զարգացում» կուսակցությունից Ալի Ալիեւը, Լիբերալ կուսակցությունից Ֆուադ Ալիեւը, իրավաբան Իլղար Մամեդովը եւ այլք: