Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվճար բուժօգնության ակցիան շարունակվում է

Օգոստոս 17,2013 15:44

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» ծրագրի առողջապահական ակցիայով օգոստոսի 16-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններ արդեն դիմել է շուրջ 1600 քաղաքացի, որոնցից 93-ը սիրտ-անոթային խնդիրներով ուղեգրվել են մասնագիտացված հիվանդանոցներ։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում «Երեւանյան ամառ» ծրագրին այս շաբաթ լրացուցիչ օր է հատկացվել՝ հիվանդանոցի բնականոն աշխատանքը չգերբեռնելու նպատակով։ Միայն օգոստոսի 17-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում հերթագրվել եւ համալիր  բուժհետազոտություն է անցել շուրջ 100 քաղաքացի եւ ստացել բուժման ուղեգրեր։

Մինչեւ օգոստոսի 31-ը համաերեւանյան առողջապահական ակցիայով համաբուժարաններ դիմած քաղաքացիներն անճար բուժօգնություն կստանան, եթե անգամ հետազոտության կամ վիրահատության նշանակված ժամկետը գերազանցի ակցիայի սահմանված օրը։ Սիրտ–անոթային, գինեկոլոգիական եւ վահանագեղձի անվճար հետազոտությունների համար պետք է անձնագրով ներկայանալ սպասարկող համաբուժարան, դիմել տեղամասային բժշկին։ Լրացուցիչ հետազոտության անհրաժեշտության դեպքում քաղաքացիներն ուղեգրվում են ստացիոնար բուժման, ինչպես Երեւանի քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մի շարք մասնավոր հիվանդանոցներ, որոնք ակցիայի շրջանակում համագործակցում են քաղաքապետարանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031