Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանից մոտ 22 միլիոն դոլարի գի՞րք է գողացվել

Օգոստոս 17,2013 15:29

Քրեագետ Սերգեյ Գալոյանն ահազանգում է՝ Հայաստանը թալանվում է, արվեստի, մշակույթի գանձերը պարզապես գողանում են:

«Ազգային թալան է, ամեն մեկը մի պատճառաբանությամբ է թալանում: Առայժմ ճշտելու բաներ կան, շուտով անուններ կասեմ»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Նա ասաց, որ վերջերս Հայաստանից գողացվել է մոտ 22 միլիոն դոլար արժողությամբ գրքեր. «Ոչ մեկ դրա մասին չխոսեց, այստեղ բլեֆ գնաց, ոչ մեկ չիմացավ, թե ինչ հրատարակության գրքեր գողացվեցին»:

Քրեագետը խոսեց գողական աշխարհի զարգացումներից, տեղեկացրեց, որ սպանված օրենքով գող Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի կողմնակիցները վերջին ժամանակներս սպանել են  հարյուր քսանվեց մարդ. «Սպասում են նոր զարգացումներ, Դեդ Հասանի՝ նույն ինքը Ասլան Ուսոյանի  թագի համար երկար պայքար է գնացել»:

Պարոն Գալոյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, Դեդ Հասանի տեղը կզբաղեցնի Շակրո մոլոդոյը՝ հայտնի Քալաշովը: Քրեագետի տեղեկություններով, Շակրո մոլոդոյը արդեն 126 օրենքով գողերի համաձայնություն է ստացել:

Պարոն Գալոյանի տեղեկություններով, Հայաստանում օրենքով գողեր երբեք չեն եղել. «Գալիս, գնում են»: Նրա գնահատմամբ, մի կողմից լավ է, որ օրենքով գողեր Հայաստանում չկան, որովհետեւ .«դա նշանակում է՝ քրեածին իրավիճակ Հայաստանում չկա: Մանր-մունր հանցագործություններ են լինում: Վատ է նրանով, որ դա կստեղծվի քնկոտ մի դաշտ, եւ դուրս կգան, այսպես ասած, անարժան, դաժան, սարսափելի մարդիկ, ավանտյուրիստ իրենց բնավորությամբ»:  Նա նաեւ հավելեց, որ Հայաստանից դուրս  քառասունչորս օրենքով  հայ գող  կա. «Մի մասը բանտերում են, մի մասն էլ ազատության մեջ: Նրանցից մի քանիսը պարբերաբար Հայաստան են գալիս»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031