Հունաստանի 25-50 տարեկան մոտ 7500 բնակիչների շրջանում անցկացրած հարցման համաձայն, շաբաթական գոնե չորս անգամ սեքսով զբաղվողը մոտ հինգ տոկոսով ավելի բարձր աշխատավարձ է ստանում քան պասիվ սեռական կյանքով ապրողը: Ըստ հետազոտության հեղինակների, սեքսը դրական լիցքեր է հաղորդում ու բարձրացնում մարդու աշխատունակությունը: Սա հավասարապես վերաբերում է, թե կնոջը, թե տղամարդուն:
Աշխատանքային խմբի ղեկավար Նիկ Դրիդակիսը հայտարարել է, որ սա պարտադիր պայման չէ, չի կարելի պնդել «Շատ սեքս` շատ փող», բայց որոշակի օրինաչափություն կա: