Իտալիայի Կամպորոսսո քաղաքի իշխանություններկ որոշմամբ կանանց արգելված է… բարձրակրունկ հագնել: Ըստ որոշման կանանց բարձրակրուկ կոշիկները վնասում են քաղաքի մանկապարտեզի խաղային գոտիներիի,խաղահրապարակների հատուկ ծածկաշերտը:
Եվ քանի որ քաղաքը գեղեցիկ մանկական խաղահրապարակի վրա ծախսել է 50 հազար եվրո, այլ բան չի մնացել, քան` մանկապարտեզ այցելող կնոջն արգելել բարձրակրունկ հագնել: Հագնողին` քաղաքապետարանի որոշումը խախտողին սպառնում է 100 եվրո տուգանք եւ խաղահրապարակը նորոգելու պարտադրանք: