Պատահմամբ ադրբեջանական սահմանը հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանից տեղեկություններ ստանալու ակնկալիքով այսօր ԳԱԼԱ-ն կապ է հաստատել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ:
Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուից նախ հետաքրքրվել են, թե ինչպես է հայ ռազմագերին իրեն զգում: Հարցին ի պատասխան Սաբիրօղլուն միայն նշել է՝ շատ նորմալ:
ԳԱԼԱ-ի հարցին, թե այժմ որտեղ է գտնվում Հակոբ Ինջիղուլյանը, խոսնակը պատասխանել է. «Չեմ կարող ասել, չգիտեմ»:
Սաբիրօղլուն, ի դեպ, եւս մեկ անգամ համոզված ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հայ ռազմագերու հետ կապված Ժնևյան կոնվենցիայի որևէ դրույթ չի խախտել:
Կարդացեք նաև
ՊՆ խոսնակի հետ զրույցում հիշեցրել են, որ համաձայն Ժնևյան կոնվենցիայի՝ զինվորին յոթօրյա ժամկետում պետք է իր ընտանիքի անդամներին ուղարկի բաց նամակ և տեղեկացնի իր որպիսությունն ու գտնվելու վայրը, այնինչ ադրբեջանական սահմանը պատահմամբ հատելուց հետո անցել է տասը օր, սակայն Հակոբից նրա ընտանիքի անդամները որևէ տեղեկություն չունեն, իսկ ԿՄԽԿ-ի Ադրբեջանի գրասենյակից նրան չեն այցելել և չգիտեն, թե նա ինչ առողջական վիճակում է:
Հիշեցմանը Ադրբեջանի ՊՆ խոսնակը որևէ կերպ արձագանքել չի կարողացել և նշել է. «Я все»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում