Լրահոս
Օրվա լրահոսը

Ստալինի դարձի մասին՝ Արամայիս Սահակյանի շնորհիվ

Օգոստոս 17,2013 13:38

Քչերը գիտեն, որ հայտնի բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր: Արամայիսն իր կարդացած բազմաքանակ պատմական գրքերից մի օր պատմեց ինձ, վկայեց, թե Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը կայացավ Աստծո հրամաններից վախեցած Ստալինի կարճժամանակյա դարձով:

Իմ խնդրանքով, բանաստեղծը բերեց այդ գրքերը. դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին (Ռադզինսկի- էջ 505 – 506: «Ստալինն ասաց»- էջ 351: Յուրի Բորևի «Ստալինիադա»- էջ 224): Այդ վավերագիր գրություններում վկայվում, պատմվում էր, թե 1942թ. Լիբիայի հոգևոր առաջնորդը՝ Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ և աղոթքներով փակվում է քարե նկուղում և խնդրում Տիրամոր բարեխոսությունը՝ Ռուսաստանի հաղթանակի համար:

Աղոթքի երրորդ օրը, Տիրամայրը տեսիլքի մեջ երևում է նրան և թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները՝ ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատի հոգևորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով՝ վերադարձնի նրանց, ապա Ռուսաստանը կսկսի հաղթել: Եղիան Տիրոջ հրամանները նամակով հայտնում է ռուս հոգևոր առաջնորդներին, իսկ նրանք էլ՝ նամակը փոխանցում են կարմիր առաջնորդին: Վախեցած Ստալինը ողջ երկրով մեկ սկսում է իրագործել Տիրոջ հրամանները. հոգևորականներին սկսում են ազատել բանտերից, և միայն 1942թ., պատերազմի ամենաճգնաժամային պահին, Ստալինը ռուս եկեղեցիները վերանորոգելու համար՝ սուրբ հայրերին է փոխանցում 500 միլիոն ռուբլի: Նրա հրամանով 1942թ. սկսած՝ փակվում են «Անաստված» անունով թերթերը և փոխարենը լույս են տեսնում հոգևոր հանդեսներ: Եվ, նրա հրամանով, Կազանյան Տիրամոր սրբապատկերը՝ քաղաքից քաղաք էին տանում՝ հոգևորականների թափորով, խնկարկություններով, աղոթքներով ու երգեցողությամբ: Եվ, առավել հուզիչ է, երբ, ըստ վերջին տեղեկությունների, պարզվում է, թե՝ Կազանյան Տիրամոր սրբապատկերը հայկական ծագում ունի, Անիից է տարվել Կազան: Ստալինի՝ դեպի Աստծուն դարձի մի շարք այդ կատարումներով՝ պատերազմի ընթացքը կտրուկ փոխվեց, և ռուսներն սկսեցին հաղթել: Այն դեպքում, երբ պատերազմի տվյալները ներմուծել են համակարգիչ ու հստակ պատասխան ստացել, թե. «Նման տվյալներով՝ երբևէ անկարելի է, որ հաղթանակ լինի»:

Այս հրաշալի փաստերի մասին ռուսներն էլ հեռուստահաղորդումներով հանդես եկան: Այսօր գուցե թե շատերը գիտեն այս ոսկե տեղեկությունները, բայց այն օրերին՝ քչերից քչերը: Հայաստանում որ՝ բանաստեղծ Արամայիս Սահակյանի միջոցով վկայությունը ի հայտ եղավ: Այդ մասին ես հոդված տպագրեցի, որ ժողովուրդը ուրախությամբ պատճենահանում- տարածում էր:

ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B8%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B0_%D0%91%D0%BE%D0%B6%D0%B8%D0%B5%D0%B9_%D0%9C%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8 Հարգելի խմբագրական, ձեր տեղադրած ինֆորմացիան, առ այն որ Աստվածամոր սրբապատկերը Կազանում, հայկական ծագում ունի, չի հաստատվում ընդհանուր տեղեկատվական դաշտում առկա ինֆորմացիայով: Ինձ հետաքրքիր է այդ ինֆորմացիայի աղբյուրը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031