Օգոստոսի 16-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում կայացավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 120 պատանի աշխարհի 15 երկրից:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա Հայաստան այցելած սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին կոչ արեց օգտագործելով բոլոր հնարավորություններն՝ առավել ամրապնդել կապը Հայրենիքի, իրենց հյուրընկալած ընտանիքի ու նոր ընկերների հետ:
Ծրագրի մասնակիցներին «Արի Հայաստան» երգով ողջունեց 2011 թվականի «Մանկական եվրատեսիլի» մասնակից Դալիթան:
Արիտունցիներին հայրենասիրական երգերի կատարումներով ոգևորեց «Հայկազունք» համույթը:
Կարդացեք նաև
Ծրագրի մասնակիցները հանդես եկան յուրահատուկ հաշվետվությամբ՝ ներկայացնելով երկու շաբաթվա ընթացքում սովորած երգերը, պարերն ու ասմունքը:
«Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրեր:
Վերջում արիտունցիները շուրջպար բռնեցին ավանդական հրաժեշտի խարույկի շուրջ:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ