ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին ուրախացրել է Պուտին-Ալիեւ վերջին հանդիպումը:
«Ներքին ուրախություն եմ զգացել: Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը անկախ պետություններ են եւ ունեն իրենց քաղաքական շահերը ու դրանց հասնում են տարբեր ձեւերով: Ռուսաստանն արեց այն, ինչ իր քաղաքական օրակարգում է, չեմ տեսնում որեւէ նորություն: Ռուսաստանը մշտապես իր շահերը հետապնդելու ձեւերն է ունեցել եւ այդտեղ Հայաստանը կամ հայերը որպես գործոն չեն եղել: Եղել են հայեր, որպես պայմաններ, գործիք եւ դա էլի վիրավորական չպետք է ընդունել»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց տիկին Ալավերդյանը:
Նա նաեւ ասաց, որ հանդիպումից երկարատեւ հարաբերությունների հաստատման նշույլներ չի տեսել. «Չեմ կարծում, որ որեւէ խորքային նշանակություն ունենա»:
Տիկին Ալավերդյանի գնահատմամբ, Հայաստանում ներքին զարգացումները բացակայում են. «Դինամիկ զարգանում է տարաշածշրջանի երկրների քաղաքական կյանքը, իսկ Հայաստանը մնում է դեռ արձագանքողի դերում: Լավ է, որ արձագանքում է, բայց վատ է՝ արձագանքելու քաղաքականությունը չենք կարողանում փոխել: Նախաձեռնողական քաղաքակյանությամբ չենք երեւում եւ տարածաշրջանի գործոն Հայաստանը չի դառնում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը խոցելի վիճակում է հայտնվել՝ իշխանությունը զավթած խմբերի շարունակական քաղաքականության պատճառով. «Այն, ինչ տեղի է ունենում ընդդիմադիր դաշտում՝ չկայացած իշխանության արձագանքն է…Մեզ մոտ իշխանությունը չի արձագանքում ընդդիմությանը եւ դրանով ցույց է տալիս իր ոչ հասուն իշխանություն լինելը, վերցնում է իշխանությունը, ասում՝ ինչ ուզեմ, կանեմ: Ընդդիմությունն ունի իր մարտահրավերները եւ պետք է ջանա այս չեղած տեղում էլ ուժեղանա»:
Տիկին Ալավերդյանի գնահատմամբ, կուսակցությունների մեծ մասի խնդիրը իրենց չափից դուրս դյուրահավատ լինելու մեջ է. «Գնալու որեւէ պահի իշխանության մեջից մի քիչ նորմալ մարդու հետ պայմանավորվելու, մտածում են, գնան, ասեն՝ այսպես չի կարելի, եւ սա այն ծուղակն է, որի մեջ պարբերաբար կուսակցությունները ընկնում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ