Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մանկապղծությունն օրինականացվում է». Վարդան Հովհաննիսյան

Օգոստոս 17,2013 12:35

«Այս տխրահռչակ օրենքի հեղինակները խաբեբաներ են: Նրանք խաբել են նաեւ երկրի նախագահին: Օրենքը քաղաքական է, քանի որ պայքար կա ընդդեմ հայ ընտանիքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գենդերային օրենքը հետաձգելու պահանջի մասին նշեց գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը:

Նրա խոսքով, հայոց լեզուն ունի 144 հազար բառ եւ հանկարծ հայ ժողովուրդը պետք է օտարերկրյա գենդեր բառը որդեգրի եւ գնա առաջ:

«Այս օրերին չինովնիկները հետողորմյա են անում, այլասերումը վնասակար եւ վնասաբեր է մեր ազգի համար: Ընտանիքի մշակույթի հնագույն տերն ենք՝ մենք իրավունք չունենք պղծելու սրբազան ընտանիքը»:

Երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի (լուսանկարում) խոսքով՝ «Երկիրը երկիր կդառնա ընտանիքի մոդելը կառուցելուց: Կորցնելով մեր մշակույթը, մենք վերածվում ենք արհեստականի՝ երկնային իրականության դեմ չպետք է պայքարել: Կա երեք տիտղոս՝ մարդ, սեր, ազգություն»:

Նոր Վարդանանք հ/կ նախագահ Վարդան Հովհաննիսյանի համոզմամբ սա քաղաքական շարժում չէ՝ ազգային շարժում է.

«Հայաստանը դրախտի եւ մարդկության փրկության երկիրն է: Մանկապղծությունն օրինականացվում է: Մենք երկիրը պաշտպանելու պարտականություն ունենք: Հայաստանը լինելու է այն լույսի աղբյուրը, որից լուսավորվելու է ամբողջ աշխարհը, սա շատ վճռական ճակատամարտ է: Վարդանանց պատերազմ է սկսվելու»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031