Դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի իրավական գործընթացը, եւ երբ նա կվերադառնա, իսկ ընտանիքը շարունակում է կրել կերակրողի բացակայության հետ կապված զրկանքները, քանի որ երիտասարդ, աշխատունակ կինն ու դուստրը չեն աշխատում: Տան տարեցը Հրաչյա Հարությունյանի հայրն է, ով թոշակառու է:
Կինը՝ տիկին Անահիտը, զրույցում ասաց, որ շուտով կավարտվեն գերեզմանի աշխատանքները: Իսկ ինքն ու դուստրը չեն աշխատում, մինչդեռ տանը մանկահասակ թոռնիկն է մեծանում:
Աշխատանքի առաջարկ չի եղել ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ պետության կողմից:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հարվածել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, մոտ երկու տասնյակ ուղեւորներ տեղափոխվել էին հիվանդանոց: Թեեւ Հրաչյան փրկվեց, սակայն ծանր փորձության միջով անցավ, Ռուսաստանի իրավապահ մարմինները, մինչ նրա մեղքն ապացուցելը, նրան դատարան բերեցին կանացի խալաթով՝ ծանր հոգեկան հարված հասցնելով տղամարդուն:
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում