Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակն այս օրերին աշխատում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման օրը որոշելու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացանք Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
Սակայն հանդիպման օրը չի հրապարակվի: «Այս պահին օրը որոշելու վրա են աշխատում, սակայն այդ օրը, երբ որ որոշվի, դրա մասին չի հայտարարվի: Հանդիպման, այցելության մասին հայտարարվելու է միայն այն ժամանակ, երբ որ այն տեղի ունենա եւ վերջանա»,-տեղեկացրին գրասենյակից` հրաժարվելով հայտնել որեւէ այլ ինֆորմացիա: «Ասվածից ավել որեւէ տեղեկություն չկա»,-ասացին:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը հայ-ադրբեջանական սահմանը պատահմամբ հատել էր օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում