Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գարեգին Բ-ն ներողամիտ Նավասարդ արքեպիսկոպոսի մասին հրապարակումների համար

Օգոստոս 17,2013 10:22

Civilnet.am Կաթողիկոսն ասում է. «Ազգին տկարացնելու համար պետք է տկարացնել եկեղեցին»: Նույնն է, թե Սերժ Սարգսյանն ասի՝ ազգին արժեզրկելու համար պետք է արժեզրկել Հանրապետական կուսակցությանը: Եկեղեցին անհրաժեշտ է նույնքան, որքան որևէ արժեքավոր գիրք, որքան որևէ արժեքավոր կտավ:

Գարեգին Բ-ն ասում է, որ ներողամիտ է լինելու քննադատների հանդեպ: Միաժամանակ նշում է, որ քննադատները պատվերներ ունեն եկեղեցուն քննադատելու: Թվում է, թե ասել է ամենը, ինչ պարտավոր է ասել հոգևոր առաջնորդը:

Ընդհանուր առմամբ, դա խոսք է ոչ ըստ էության: Քննադատողներն այդպես էլ չեն հասկանա՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է եկեղեցու և այդ կառույցի հոգևոր ղեկավարների մասին իրենց խոսքերը: Նրանք երբեք չեն իմանա՝ ինչո՞ւ է Գարեգին Բ-ն ներողամիտ, ասենք, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին հրապարակումների համար: Ներողամտությունը հասկանալի է անկախ մեղքի բնույթից, հասկանալի չէ սակայն ճշմարտության բարձունքից: Համարենք, որ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի մասին եղած հրապարակումները համապատասխանում են իրականությանը: Ինչո՞ւ է դրանց համար Գարեգին Բ-ն ներողամիտ: Համարենք, որ չեն համապատասխանում իրականությանը: Ինչպե՞ս է դրանք հերքում կաթողիկոսը՝ ներողամտությամբ և պատվերներ կատարելու մասին հայտարարություններո՞վ: Այսինքն, եկեղեցին թշնամինե՞ր ունի:

Նա ասում է, որ «մեղադրանքները ներկայացվում են որոշակի միտումնավորությամբ»: Ու չի ասում, թե ինչո՞ւ միտումնավորությամբ: Այսինքն, նրա խոսքն ուղղված է մեղադրանքներ հնչեցնողներին, իսկ նրանք, ովքեր մեղադրանքներն ընդունել են հալած յուղի տեղ, կաթողիկոսի խոսքի շնորհիվ ճշմարտության հենարան չեն ձեռք բերում: Նրանց համար հիմնական մեղադրանքների իրավացիությունը կամ սուտը մնում է բաց: Որովհետև, երբ ասում է, որ այդ մեղադրանքները զուրկ են հիմքից, ծանր բան է ասում: Ոնց որ ԱԱԾ-ն հերքի տեղեկությունները, թե Գորիկ Հակոբյանի մատը խառն է մարտի 1-ի պատմության մեջ: Այնքանն ինչքան հնարավոր է հասկանալ, հասարակությունը գիտի եթե ոչ փաստերով, գոնե՝ վարքով:

Հետո նա ասում է ամենավտանգավոր նախադասությունը նրանց համար, ովքեր մեղադրանքների ունկնդիրն են, բայց ոչ մեղադրողը, ոչ էլ հասցեատերը: Նա ասում է. «Եկեղեցու դեմ հարվածները հետապնդում են մեկ նպատակ՝ տկարացնելու ազգի հոգևոր միասնականությունը»: Սա աննախադեպ վտանգավոր է՝ կաթողիկոսը և եկեղեցու հոգևոր ղեկավարները որևէ կերպ չանդրադարձան ազգի պառակտմանը բոլոր ընտրությունների ժամանակ, չանդրադարձան մարտի 1-ի հիմքերին, երբեք ուղղամտության կոչ չարեցին իշխանություններին, երբեք հանդես չեկան որևէ քաղբանտարկյալի ազատ արձակումով: Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, քանի որ եկեղեցին քաղաքականության և պետության աշխարհիկ վարքի հետ գործ չունի:

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Վեհափառն իհարկե ասաց այն,ինչ որ նման դեպքերում պետք է ասվի: Սակայն,ցավոք սրտի,չհամոզեց:

  2. Անահիտ says:

    Մեկն էլ լինի քեզ ների:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031