Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակիցներ ունի ութ քաշային կարգերից յոթում:
Երեկ կայացած կշեռքի արարողությունից հետո այսօր Սոֆիայի մրցագորգ մտնելու են մեր հանրապետության երեք ներկայացուցիչներ: 60 կգ քաշային Աշոտ Վելիցյանը որակավորման փուլում հանդիպում է ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզալիտովի, 74 կգ քաշային Գեւորգ Համբարձումյանը՝ հույն Միխայիլ Ակրիտիդիսի, իսկ Վիկտոր Կազրշվիլին (96 կգ)՝ բելառուս Բորիս Շվիրիցի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ