Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սթար»-ը պարտքի վերաձեւակերպման համար բանակցություններ է վարում առաքիչների հետ

Օգոստոս 17,2013 08:49

«Սթար» սուպերմարկետների ցանցը բանակցություններ է վարում առաքիչների հետ՝ պարտքի վերաձեւակերպման համար: Այդ մասին  ասվում է «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի գրավոր մեկնաբանության մեջ, որը ստացել է NEWS.am-ը:

Հուլիսի 29-ին ընդհանուր իրավասությունների դատարանը բավարարել էր «Սթարի» սնանկացման վերաբերյալ «Պերնո Ռիկար Հայաստան» ՓԲԸ-ի հայցը: Օգոստոսի 9-ին «Սթար Դիվայդը» դիմել էր Վերաքննիչ դատարան: «Ընկերությունը բոլոր ատյաններում կվիճարկի սնանկացման փաստը՝ իր առջեւ ունենալով ֆինանսական կայունացման հստակ ծրագիր»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Վերջին ժամանակներս ընկերությունը փակել է ոչ բավարար եկամտաբերությամբ մի քանի խանութ: «Ապագայում ընկերությունը նախատեսում է բացել նոր արդյունավետ խանութներ, այդ թվում նաեւ Հայաստանի մարզերում՝ գնորդներին ավելի մոտ դառնալու նպատակով»,- ընդգծում են ընկերությունում:

Նշենք, որ «Պերնո Ռիկար Հայաստանի» հայցն ընդդեմ   «Սթար Դիվայդի» կազմում է 71 մլն դրամ: Ներկրողների նկատմամբ «Սթարի» պարտավորվածության ընդհանուր չափը չեն հաղորդել, հայտնելով, որ ներկա պահին ներկրողների հետ բանակցություններ են ընթանում պարտքի վերաձեւակերպման համար՝ «փոխադարձ համաձայնությունների եւ զիջումների հիման վրա»:

Այն հարցին, թե արդյոք պատրաստվում են «Սթարի» ակտիվները վաճառել Հայաստանում բացվել նախապատրաստվող ֆրանսիական Carrefour ցանցին (կամ  նրա գործընկեր, արաբական Majid al-Futtaim ընկերությանը), ընկերությունում պատասխանեցին, որ առայժմ վաղ է այդ մասին խոսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031