Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմա իրենք բնակեցնու՞մ են Ղարաբաղը, թե՞ եկած մարդկանց վտարում». նկարիչ

Օգոստոս 17,2013 00:25

Այսօր Երեւանի Սարյանի արձանի մոտ մեկնարկել է ստորագրահավաք և ակցիա 600-ական դրամ՝ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցին ի աջակցություն: Մտահղացումն իրականացվել է դպրոցի սաներ Հայկի եւ Սպարտակի կողմից:

IMG_0003

 

Սպարտակը դպրոցի նախկին սան է, ով արդարացի չի համարում դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանին ուղղված մեղադրանքը, թե վերջինս չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները` յուրացրել էր  վարձավճարները. «Խմբակը 12 տարի է գործում է, որտեղ հաճախելու համար վճարվում է ամսեկան 600 դրամ: Եթե Երեւանում հաճախում են որեւէ տեղ նկարչության, ապա չեմ կարծում, որ 600 դրամից ցածր են վճարում, նույնիսկ շատերը ուրախ կլինեին, եթե այդքան վճարեին: Քաշաթաղում եւ Բերձորում չկա մի մարդ, ով չգիտի, որ վարձավճարը 600 դրամ է եւ 12 տարի անց, մարդիկ մտածեցին, թե այստեղ ինչ-որ անօրինականություն է տիրում, որով էլ քրեական գործ հարուցվեց»,-ներկայացրեց Սպարտակը, հավելելով, որ ամբողջ գումարը տնօրենի կողմից վճարվել է բյուջե եւ յուրացման մասին խոսք լինել չի կարող:

Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանն այս գործը համարում է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի կողմից իր նկատմամբ դեռեւս 2010-ին մեկնարկած հետապնդումների շարունակությունը: «Ես պարբերաբար մեր վարչակազմի ղեկավար պրն. Խաչատրյանին զեկուցագիր եմ գրում իմ աշխատանքների վերաբերյալ: Մեղադրանք են առաջադրել այդ գումարները հավաքագրելու և արտաբյուջետային հաշվեհամար մուտքագրելու համար: Զարմանալի է, չէ՞ որ արտաբյուջետային հաշվեհամարը կառավարության որոշմամբ է սահմանված, բոլոր դպրոցներն էլ հավաքում են այդ 600 դրամները: Այդ արտաբյուջետային գումարի մասին հաշվետվությունը շրջանի վարչակազմ է ուղարկվում»,- ասաց նա:

Վերջինս համոզված է, որ վարչակազմի ղեկավարը խթանելու փոխարեն խոչընդոտում է իրենց գործունեությանը, ինչպես նաեւ նպաստում այդ տարածաշրջանում մարդկանց արտահոսքին, որի մասին վկայեց նկարիչ Նորիկ Հարությունյանը:

Նկարչի փոխանցմամբ` շուրջ մեկ տարի առաջ Գոռի հետ գալով որոշակի համաձայնեցման, վերջինս իր գործունեությունը շարունակել է Գետափում: Շուրջ տասը հոգանոց խմբի հետ անցկացնելով դասեր, իր փորձը փոխանցելով երիտասարդներին եւ ըստ նախնական պայմանավորվածության մարզպետարանը պետք է ապահովեր իր բնակության հարցը: «Ես ստանում էի 30 հազար դրամ, որից 15 հազարը բնակվարձն էր: Դիմեցի իրենց, սակայն ասացին, որ բավարար բյուջե չունեն: Ես թողնելով Երեւանը, հասա այնտեղ, սակայն իրենք չկամեցան կադր պահել: Հիմա իրենք բնակեցնու՞մ են Ղարաբաղը, թե՞ եկած մարդկանց վտարում»,-զարմանքով ասում է Հարությունյանը, ով արդեն մի քանի ամիս է, իր գործունեությունը շարունակում է Երեւանում` աշխատանքները վաճառելով Սարյանի այգում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031