Ի պատասխան «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տարածած տեղեկատվության, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրության «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների բացասական արդյունքների մասով կրկնակի փորձաքննություն չի կատարվել՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությանը տեղեկացնում է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակներից 2013 թվականի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 2013 թվականի օգոստոսի 5-ի արձանագրության՝ «Քամած մածուն» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, «Մածուն 3.2%», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%» արտադրատեսակները ԱՑԽՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր ցուցանիշներով, «Կաթ պաստերացված» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով, «Թան» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, «Թթվասեր» արտադրատեսակը խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով 2013 թվականի օգոստոսի 7-ին կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:
Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայություն