Ուկրաինայի մրցավարական կորպուսի համակարգող, հանրահայտ Պյերլուիջի Կոլինան ցմահ որակազրկել է ուկրաինացի մրցավար Անդրեյ Կուզմինին:
Football.ua պորտալը տեղեկացնում է, որ պատճառը Կուզմինի հարբեցողությունն է: Նա պետք է սպասարկեր Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրի «Տավրիա»-«Զարյա» հանդիպումը: Սակայն նրան հարկադրված փոխարինել են օդեսացի Անդրեյ Լիսակովսկիով, քանի որ նույն օրը Կուզմինը եղել է հարբած՝ առանց խաղից առաջ ուշքի գալու հույսի նշույլի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ