Օգոստոսի 16-ին Խարկովի վերաքննիչ դատարանի մոտ հավաքված Յուլիա Տիմոշենկոյի աջակիցները նաև հակահայկական պաստառ են պարզել: Հայտնում է «Պոլեմիկա» լրատվականը:
Ուկրաինայի նախկին վարչապետի խաբեությունների գործով դատական հերթական լսումների ժամանակ մոտ 70 հոգի էր հավաքվել՝ նրան աջակցելու:
Բացի «Юле – волю» (ազատություն Յուլիային) և այլ պաշտպանող պաստառներից, ցուցարարները պարզել էին նաև «Нет – армянской мафии в Харькове» (ոչ՝ հայկական մաֆիային Խարկովում) պաստառ:
Կինը, որը պարզել էր այդ կարգախոսով պաստառը, իր վրա շքանշան էր կրում: Նա ասել է, որ պաշտպանում է Մեծ հայրենական պատերազմի հաշմանդամների իրավունքները, որոնց տները հայկական մաֆիան փորձում էր խլել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ