Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը FITCH-ի վարկանիշային աղյուսակում պահպանել է իր դիրքը

Օգոստոս 16,2013 21:04

Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունն այսօր տարածած հաղորդագրությամբ վերահաստատել է արտարժույթով եւ ազգային արժույթով  Հայաստանի` որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում` կայուն կանխատեսմամբ:

Միևնույն ժամանակ, Fitch-ը հաստատել է թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում և երկրի առաստաղային վարկանիշը BB մակարդակում։

Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ կառավարությունը երկրորդ տարին է՝ հաջողություն է արձանագրում բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու հարցում եւ որ 2012 թ. կրճատել է բյուջեի դեֆիցիտը՝ հասցնելով մինչեւ ՀՆԱ-ի 1,4 տոկոսը՝ 2011 թ.-ի 2,8  տոկոսի փոխարեն: Զեկույցում ասվում է նաեւ, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքի 7,2 տոկոսանոց աճն ապահովվել է գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության ոլորտների եւ ծառայությունների հաշվին: Այս ցուցանիշը 2013-2015 թթ.-ին, ըստ Fitch-ի, կլինի նախկինում արված կանխատեսումից ավելի բարձր՝ 5 տոկոս: Նշվում է, որ տնտեսական աճի տեմպերին զուգահեռ՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ:

Fitch Ratings-ի մասնագետները դրական են գնահատել նաեւ հարկերի հավաքագրման մակարդակը:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031