shamshyan.com․ Քիչ առաջ Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1մ լայնությամբ և 3մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 1.5 ժամից ավել տևած որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիները ձեռքերով, բահերով ու քլունգներով հեռացնում էին թափված հողը, ինչը տվեց իր դրական արդյունքը: Երիտասարդ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:
Տեղափոխող բրիգադը հայտնեց, որ ի ուրախություն կա կենդանության նշաններ, ու հիմա արդեն բժիշկները իրենք են պայքարում երիտասարդի կյանքի համար:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ Մ. Մամիկոնյանը մահացավ:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում: