Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ. «Ոչ մի քաղաքական ուժ իր ուղեղը փլավով չի կերել, որ Սյունիքում ընտրության մասնակցի»

Օգոստոս 16,2013 20:27

«Հայաստանյան ընտրությունների վերաբերյալ մենք մեր գնահատականները տվել ենք: Դրանք բացարձակ կեղծիքի, ահաբեկման, ընտրակաշառքի մթնոլորտում անցնող ընտրություններ են: Բայց բնականաբար կան տեղային տարբերություններ: Ասենք, շատ ավելի դժվար է կեղծել ընտրությունները Երեւանի կենտրոնում, քան խուլ մի գյուղում՝ Տաշիրում կամ Գորիսում: Այդ տեղական համեմատություններով՝ ամենասարսափելի տեղը հենց այդ ընտրատարածքն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը պատրաստվում մասնակցել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:

Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում արդեն առաջադրվել է 4 թեկնածու: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Դա այն ընտրատարածքն է, որն իշխանության կողմից օգտագործվում է՝ ցանկացած ընտրության մեջ ապահովելու կեղծված ձայների մեծ քանակ: Այդտեղ կարող են առաջադրվել միայն քաղաքական ինքնասպանները: Փառք Աստծո, որ նման մարդիկ չկան: Այսինքն, բացի ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի, առաջադրվել են նաեւ մարդիկ, որոնք ուղղակի ապահովելու են մրցակցության ֆոնը: Միայն դա է: Դա հենց  այն տարածքն է, որտեղ ոչ մի քաղաքական ուժ իր ուղեղը փլավով չի կերել, որ գնա եւ մասնակցի»

Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել մարզպետի պաշտոնից՝ մեր հարցին՝ հիմա արդեն այսպես ասած «լիսկայաթափ» չի՞ եղել այդ մարզը Գորիսի դեպքերից հետո, ի՞նչն է խանգարում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դա ամենամիամիտ եզրակացությունը կլիներ, որին կարելի էր հանգել: Նման եզրակացության ելակետն այն է, որ Լիսկան է այս ամեն ինչի ետեւում կանգնած: Լիսկայամետ քաղաքականությունը կամ Լիսկայի ֆենոմենը Գորիսում մնում է՝ անկախ նրանից Լիսկան այնտեղ է, թե այնտեղ չէ, որովհետեւ Լիսկան չէ լիսկայացրել Գորիսը, այլ՝ Սերժ Սարգսյանը՝ իր Հանրապետական ռեժիմով: Մինչեւ Սերժ Սարգսյանը եւ  ՀՀԿ-ական ռեժիմը մնալու է իշխանության, լիսկաները կարող են անհատապես գնալ, քոչել այս երկրից, բայց լիսկայությունը մնալու է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031