Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Ադրբեջանում գերի ընկած հայ զինվորի հետ կապված միջադեպից

Օգոստոս 16,2013 19:56

Այսօր «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչ է կատարվում հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ետ վերադարձնելու ուղղությամբ, ով տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով հատել է Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը եւ հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: 

Պարոն Օհանյանը տեղեկացրեց. «Մեր իրականության մեջ լինում են ցավալի երեւույթներ, մեկն էլ Հակոբի հայտնվելն է դրսում, ոչ թե տանը: Նա ուներ տեսողության խնդիրներ, շփոթվել ու անցել է սահմանը: ՊՆ-ն դիմել է Կարմիր խաչ, այն կապ է հաստատել Ադրբեջանի Կարմիր խաչի հետ, որ զերծ մնանք այնպիսի երեւույթներից, որ ցույց տվեցին. կեղծ թարգմանություն, ադրբեջանական համազգեստով Հակոբին ներկայացնելը հեռուստացույցով, որ արագ կապ հաստատվի նրա հետ եւ բոլոր այն հայտարարությունները, որ մենք անում ենք, փոխանցվի Հակոբին: Կարեւոր է՝ նա իմանա, որ ոչ մի քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, ինքը հետ է վերադարձվելու, ինչպես շատերը: Մեզ մոտ էլ ունենք ադրբեջանցի զինվոր, որը նախկինում հրաժարվում էր Ադրբեջան գնալ, հիմա ուզում է գնալ Ադրբեջան, քանի որ իր հետ աշխատանք ենք տարել: Դա հիմք է, որ կարողանանք Հակոբին հետ վերադարձնել»:

Սեյրան Օհանյանը բազեականներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձավ նաեւ ՀՀ ԶՈՒ-ում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարին ու մի շարք զավեշտալի պատմություններ առանձնացրեց. «Ես այնպիսի երեւույթների հետ եմ առնչվում. եղբայրը քրոջից գումար է վերցնում, որ նրա երեխային լավ տեղ դասավորի ծառայության, կինը զանգում է ԱՄՆ-ում գտնվող ամուսնուն,գումար ուզում, որ իբր երեխային լավ տեղ դասավորի ծառայության, բայց այլ-այլ բաների համար է գումարն օգտագործում, քանի որ ամուսինը երկրում չէ»:

Շարունակելով թեման Սեյրան Օհանյանն ասաց. «Յուրաքանչյուր պաշտոնյա անձ իր համար պատասխանատվություն եւ առաջնահերթություն է համարում, որ իր ղեկավարության ժամանակաշրջանում կառույցն առաջընթաց ապրի: Կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է կադրային քաղաքականությունը, բնակարանային սոցիալական ապահովման խնդիրների լուծումը, զոհվածների, հաշմանդամների ընտանիքներին նյութական աջակցության ցուցաբերումը, զինված ուժերի համալրումը, զորակոչը եւ այլն»: Պարոն Օհանյանը կոռուպցիոն խնդիրներից խոսելով չթաքցրեց, որ այդ հարցերում պատգամավորներ, իշխանավորներ, առանձին անհատներ են ներգրավված լինում, մարդիկ, ովքեր բինգո են խաղում:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031