Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հովանավորում է Արսեն Հակոբյանի հանցագործությունը

Օգոստոս 16,2013 19:46

Տիգրան Վարյանի գործով առաջին ատյանի դատավճռի հրապարակումից հետո տուժող կողմը՝ Վանո Վարյանը և նրա ներկայացուցիչ՝ Արթուր Սաքունցը ունեին բազմաթիվ դժգոհություններ, որոնք պատրաստվում են ներկայացնել ՀՀ վերաքննիչ դատարանում: Բացի այդ, վերջիններս հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որոնցից առաջինը դուք կարող եք տեսնել այստեղ:
Հաղորդումներից երկրորդը վերաբերվում էր Տիգրան Վարյանի ինքնասպանության գործի հետ անմիջական կապ ունեցող կապիտան Արսեն Հակոբյանին, ով, լինելով այն մարտկոցի հրամանատարը, որտեղ ծառայել են Տ. Վարյանը և Հովհաննես Հակոբյանն ու մյուս մեղադրյալները, գործուն միջոցներ չի ձեռնարկել ղեկավարման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանի հեղինակությունը ենթակաների շրջանում ամրապնդելու ուղղությամբ, բացի այդ Ա. Հակոբյանը դատարանում մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը, լինելով մարտկոցի հրամանատար, որևէ պարտավորություն չի ունեցել հսկողություն իրականացնել մարտական հերթապահության իրականացման նկատմամբ, այսինքն այդ իրավահարաբերություններում ինքը վերահսկողություն չի իրականացնում, թե՛ ծառայության պարտականություններ կատարող զինվորների գործողությունների, թե՛ նրանց պարտականությունների կատարման, կանոնադրային հարաբերությունների պահպանման նկատմամբ:

Այնինչ, ՀՀ պաշտպանության նախարարի ՀՀ ՊՆ 23.12.2008 թ. թիվ 0250 գաղտնի հրամանի համաձայն, մարտկոցի հրամանատարը ունի մարտական հերթապահության ժամանակ հսկողություն իրականացնելու ուղղակի և անմիջական պարտականություններ: Սակայն մարտկոցի հրամանատար Արսեն Հակոբյանը, ինչպես իր ցուցմունքում, այնպես էլ դատաքննության ժամանակ բազմիցս հայտնել է, որ չի կատարել իր պարտականությունները, որն էլ հանգեցրել է ծանր հետևանքի, այն է` նույն զորամասի շարքային զինծառայող Տիգրան Վարյանի մահվան:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Ա. Հովսեփյանինց պահանջվել էր ձեռնարկել համապատասխան միջոցներ հաղորդմամբ ներկայացված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Արթուր Սաքունցի կողմից ուղարկված քրեական գործ հարուցելու մասին այս պահանջը նույնպես մերժվել է:  ՀՀ ՊՆ երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, կապիտան Դ. Գ. Իգիթյանը, ում   վարույթում է գտնվել այս գործը, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս հիմնվել է Արսեն Հակոբյանի և Նիկոլայ Մխիթարյանի բացատրությունների վրա: Այդ բացատրությունների համաձայն Ա. Հակոբյանը 27.02-28.02.12թ. գտնվել է թույլատրված կարճաժամկետ արձակուրդի մեջ և զորամաս է վերադարձել միայն դեպքի օրը: Միաժամանակ, ըստ վերոհիշյալ բացատրությունների` Ա. Հակոբյանը գտնվել է դեպքի վայրից 17-18 կմ հեռավորության վրա և, հիմք ընդունելով նշվածը, Դ. Իգիթյանը գտել է, որ «Ա. Հակոբյանի գործողությունների և վերը նշված դեպքերի միջև բացակայում է պատճառահետևանքային կապը, այսինքն` Ա. Հակոբյանի արարքում բացակայում է հանցագործության դեպքը, ուստի սույն փաստով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման»:

Արթուր Սաքունցը պատրաստվում է նշված որոշումը ևս բողոքարկել վերադասության կարգով:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031