Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջության անհատական ապահովագրություն չեն իրականացնում

Օգոստոս 16,2013 19:37

Այսօր Հայաստանում գործող 9 ապահովագրական ընկերություններից եւ ոչ մեկը քաղաքացու առողջության անհատական ապահովագրություն չի իրականացնում` չնայած, որ առաջիկա տարիներին մեր քաղաքացու առողջության ապահովագրությունը առողջապահության նախարարության գերակա խնդիրներից է:

Aravot.am-ի հետ զրույցում, տիկին Անահիտը պատմեց, որ անցել է բոլոր ապահովագրական ընկերություններով եւ որեւէ մեկը չի ցանկացել իր առողջությունն ապահովագրել: Ըստ քաղաքացու, պատճառաբանել են, որ` խնդիրներ կան եւ որ առողջությունը ապահովագրում են, երբ իրենց դիմում են փաթեթով ապահովագրելու համար, այսինքն` կազմակերպությունների հայտեր են միայն ընդունում:

«Պարզվում է, ավտոմեքենաների ապահովագրությունը առավել կարեւոր է մարդու առողջությունից, ԱՊՊԱ-ն պարտադիր է, իսկ մարդու առողջությունը ապահովագրելը` ոչ»:

Ե՞րբ է մեր երկրում առողջության ապահովագրությունը լինելու պարտադիր: Առողջապահության նախարարության կայք-էջում տեղադրված այս տարվա ծրագրի համաձայն, որտեղ նշված են գերակա ուղղությունները, առողջության ապահովագրության մասին խոսք չկար: Առաջնահերթն այս տարի Մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում եւ արդիականացումն է, ՀՀ-ում առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակումը, առողջապահության ոլորտում ստվերայնության կրճատումն ու մեր երկրում դեղերի որակի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Նշենք, որ մեր երկրի ապահովագրական ընկերություններին վերահսկողը Կենտրոնական բանկն է: Aravot.am-ի հարցին, թե ապահովագրություն ստանձնած ընկերություններն ունե՞ն պարտավորություններ մարդու ցանկության դեպքում նրա առողջությունը ապահովագրելու, եթե տվյալ ընկերությունը առողջության ապահովագրություն իրականացնում է, ԿԲ-ից պատասխանեցին, որ առողջության ապահովագրությունը միայն պարտադիր կլիներ, եթե այն լիներ պարտադիր` ինչպես օրինակ` ԱՊՊԱ-ն, իսկ մնացած դեպքերում կողմերի իրավահարաբերություններն են` հաճախորդ ապահովագրական ընկերություն:

 

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031