Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկնակի փորձաքննություն չի կատարվել»․ «Արզնի կաթ» ընկերություն

Օգոստոս 16,2013 19:25

Հարգելի սպառողներ

Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2 %», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013թ-ի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, ըստ որի` համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿԻ արձանագրության` վերը նշված ապրանքները չեն համատասխանել ՀՀ կառավարության 2006թ-ի դեկտեմբերի 21-ի թիվ 1925 –Ն որոշման պահանջներին:

Համաձայն այդ որոշումների` «Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն` Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, վերը նշված արտադրատեսակները ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիայում E-01-Q-0013-2011 ենթարկվեցին արտադրանքի նմուշների փորձարկման:
Եզրակացությունը`նմ.1-7-ի փորձարկման արդյունքները համապատասխանում են ՀՀ Կառ. Որոշում 1925 –Ն աղ.4,կ.կ.4.1,4.6,4.8,4.10,4.15 –ի պահանջներին:

Ինչպես նշվել է  լրատվական կայքերից մեկում՝  բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքում նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել  նշված պահանջներին:

«Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն` Գևորգ Գևորգյանը հավաստում է, որ կրկնակի փորձաքննություն չի կատարվել, վերը նշված արտադրատեսակների նմուշները վերցրել են մեկ անգամ:

SWScan0036100017

SWScan0036100018

«Արզնի կաթ» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031