Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ` Լոռեցի բուժաշխատողների հանդեպ

Օգոստոս 16,2013 19:19

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի եւ  Վանաձորի բժշկական կենտրոնի մի շարք բուժաշխատողների նկատմամբ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

Քրեական գործը հարուցվել է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն առաջացրել է բուժվող հիվանդի՝ Գուրգեն Խառատյանի մահը։

Համաձայն ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության` 2012 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Գուրգեն Խառատյանը, որը «Ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ԴՎՍ սինդրոմ, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական և սիրտ անոթային անբավարարություն» ախտորոշմամբ, տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, Գուրգեն Խառատյանը մահացել է:

Գուրգեն Խառատյանի մահվան պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Օրեր առաջ ստացված  եզրակացության համաձայն,  բուժհաստատություններում Գուրգեն Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ և թույլ տրված ախտորոշիչ և բուժական սխալները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ Գուրգեն Խառատյանի մահվան հետ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031