Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու բերդի օրենքներով»․ (Տեսանյութ)

Օգոստոս 16,2013 19:15

«Մեր բանակը ամրոց է պետության մեջ: Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու ուրիշ օրենքներով՝ բերդի օրենքներով»,-«Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով բանակում հանցածին տարրերի ներմուծմանը և առկայությանը:

Հիշեցնելով այն, որ մեր երկիրը գտնվում է ոչ պատերազմ ոչ խաղաղություն իրավիճակում նախարարն ասաց, թե իրեն հաճախ են հարցնում՝ եթե հանկարծ անհրաժեշտ լինի, մտնենք պատերազմի մեջ արդյոք մատաղ սերունդն ու երիտասարդները կկարողանա՞ն նույն ոգով ու անձնազոհությամբ պաշտպանել մեր հայրենիքը: Պարոն Օհանյանը վստահ է, որ պետք լինելու դեպքում մեր երիտասարդներն ավելի նվիրված են լինելու և ավելի լավ պաշտպանելու մեր հայրենիքը:

Անդրադառնալով «պարտադրված պատերազմին»՝ նախարարը նշեց. «Ղարաբաղի ինքնորոշմանը նրանք հակադրեցին պարտադրված պատերազմը, և այդ պարտադրված պատերազմում կարողացանք միահամուռ ուժերով տանել հաղթանակ»:

Անդրադառնալով այն խնդրին, որ Ադրբեջանը չի ցանկանում զերծ մնալ դիվերսիոն հետախուզություններից, չեն ցանկանում դիպուկահարներին ետ տանել, նշեց. «Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որը վաթսունն անց է, ասում եմ, եթե Դուք կոմպլեքս ունեք, ես պատրաստ եմ հեռախոսը առաջինը վերցնել և զանգել Ձեզ: Ես այդ կոմպլեքսը չունեմ, դա հաղթահարվել է ԼՂ պատերազմում տարած մեր հաղթանակով: Առաջին գծում մեր ծառայությունը բարձր մակարդակի ենք իրականացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031