Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հավաքված տաքսու վարորդները, որոնք բողոքում էին Շիրակի մարզի գազալցակայաններում ինքնագլուխ ձևով գազի թանկացման դեմ, քննադատեցին նաև ՀՀ նախագահին ու վարչապետին:
«Առա~ջ Հայաստան, գովացինք ու ավտոբուսները լցվելով դեպի Ռուսաստանները վազեցինք: Ես ուսումնասիրում եմ, թե ինչքան մարդ է շաբաթական գնում Գյումրիից, հլը թող Բաղրամյան 26-ից գան մի հատ հարցնեն, թե էդ ո՞ւր եք գնում էդպես անվերադարձ, ժողովուրդը գոլորշիանում է էստեղից, թող տեսնեն,շաբաթվա մեջ ամենաքիչը 6-7 ավտոբուս լիքը լցված գնում են: Լավ է ձայն չեմ տվել էդ մարդուն, բացեիբաց ասում եմ, իսկ դուք տվե՞լ եք, կամ ձեր ձայնը չեք տվել, չի անցե՞լ», -հարցրեց Գևորգ Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի երգելուն`ասելով . «Է~, վարչապետը սիրահարված տղա է, աղջիկների հետ կերգե ու կուրախանա, հիմի էլ գնացել է արտասահման, որ հանգստանա»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ